|
--- |
|
task_categories: |
|
- text-generation |
|
language: |
|
- hy |
|
dataset_info: |
|
features: |
|
- name: ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ Արբատի ամենամեծ շենքը Նիկոլսկի և Դենեժնի նրբանցքների արանքում |
|
էր, հիմա դրանք կոչվում են Պլոտնիկով նրբանցք և Վեսնինի փողոց։ Ութհարկանի երեք |
|
շենք սեղմ շարքով հաջորդում էին միմյանց, առաջինի ճակատը ջնարակած սալիկներով էր |
|
երեսպատված։ Ցուցանակներ էին կախված` «Ցանցկեն կար», «Կակազության բուժում», «Վեներական |
|
և միզասեռական հիվանդություններ» Ցածրակամար, անկյունները երկաթյա բարակ շերտերով |
|
պատված բաց մուտքերը միացնում էին մթին, խորն ընկած երկու բակերը։ Սաշա Պանկրատովը |
|
ելավ տնից ու թեքվեց ձախ`դեպի Սմոլենսկայա հրապարակ։ Արբատսկի Արս» կինոթատրոնի |
|
մոտ արդեն զույգ-զույգ զբոսնում էին արբատցի և դորոգոմիլովցի, նաև Պլյուշչիխայում |
|
ապրող աղջիկներ, վերարկուների օձիքներն անփութորեն բարձրացրած, շրթունքները ներկած, |
|
արտևանունքները կորացրած, աչքերը`սպասողական, գույնզգույն գլխաշորերը վզներին փաթաթած`արբատյան |
|
աշնանային շքեղությունն էր դա։ Սեանսը վերջացել էր, հանդիսականներին դուրս էին |
|
թողնում բակի կողմից, բազմությունը փողոց էր հորդում նեղ դարպասից, այդտեղ էլ խռնված |
|
էին մի խումբ պատանյակներ`այս տեղերի մշտական տերուտնօրենները։ Արբատն ավարտում |
|
էր իր օրը։ Երթևեկելի մասն ասֆալտած, բայց դեռ տրամվայի գծերի արանքում քարաշար |
|
սալարկի վրայով, հին կառքերը շրջանցելով, անցնում էին սովետական առաջին «ԳԱԶ» և |
|
«ԱՄՕ» ավտոմեքենաները։ Տրամվայները պարկից դուրս էին գալիս մեկ, երբեմն էլ երկու |
|
կցավագոններով. խոշոր քաղաքի փոխադրական պետքերը հոգալու ապարդյուն մի փորձ։ Իսկ |
|
գետնի տակ մետրոյի առաջին հերթն էին կառուցում, և Սմոլենսկայա հրապարակում հորատանցքի |
|
վրա փայտաշեն աշտարակ էր կանգնած։ Կատյան Սաշային էր սպասում Դևիչյե պոլեում, «Կաուչուկ» |
|
գործարանի ակումբի մոտ, խոշոր այտոսկրերով, մոխրագույն աչքերով, տափաստանաբնակ |
|
աղջիկ էր, գյուղական հաստ բրդի թելից գործած սվիտերով։ Գինու հոտ էր փչում բերանից։ |
|
Աղջկերքի հետ կարմիր գինի խմեցինք։ Քեզ համար տոն-բան չկա՞։ Ի՞նչ տոն։ Ինչ տոն |
|
Աստվածածին։ Ա՜ Ա» ու`ասել էի Ո՞ւր ենք գնալու։ Ուր Ընկերուհուս մոտ։ Ի՞նչ առնեմ։ |
|
Ուտելիք կա։ Օղի առ։ Բոլշոյ Սավվինսկի նրբանցքով, բանվորական հին կացարանների մոտով, |
|
որտեղից հարբած գոռոցներ, աններդաշնակ երգի, հարմոնի և պատեֆոնի ձայներ էին գալիս, |
|
ապա ֆաբրիկայի փայտյա ցանկապատերի նեղլիկ արանքներով նրանք իջան գետի ափ։ Ձախ կողմում |
|
Սվերդլովի և Լիվերսի ֆաբրիկաների լայն լուսամուտներն էին, աջ կողմում`Մոսկվա գետը, |
|
դիմացը`Նովոդևիչյե մենաստանի պարիսպը, օղակաձև երկաթուղու կամուրջի մետաղյա հեծաններր, |
|
ավելի հեռվում`ճահիճներ ու մարգագետիններ, Կոչկին և Լուժնիկին… Ո՞ւր ես տանում |
|
ինձ, հարցրեց Սաշան։ Ուր, ուր… Արի, ճամփա գնացողը կարճ ու երկար չի նայի։ Սաշան |
|
ձեռքը գցեց Կատյայի ուսով, աղջիկը փորձեց տղայի ձեռքն իջեցնել։ Կդիմանաս։ Սաշան |
|
ավելի պինդ սեղմեց Կատյայի ուսը։ Կռիվ մի արա։ Քառահարկ, անսվաղ շենքը մեկուսի |
|
էր կանգնած։ Նրանք անցան թույլ լուսավորված, երկու կողմերում անվերջանալի դռներով, |
|
երկար միջանցքով։ Վերջին դռան մոտ Կատյան ասաց. Մարուսյայի մոտ իր ընկերը պիտի |
|
լինի Բան չհարցնես։ Բազմոցի վրա, երեսը պատին արած մի տղամարդ էր քնած, պատուհանի |
|
մոտ տասը-տասնմեկ տարեկան տղա և աղջիկ էին նստած, շրջվեցին դեպի դուռը, բարևեցին |
|
Կատյային։ Սենյակի անկյունում, լվացարանի մոտ, խոհանոցային սեղանի կողքին կանգնած |
|
կինն աման էր լվանում։ Կատյայից բավական մեծ էր, բարի և սիրունիկ դեմք ուներ`Մարուսյան |
|
էր։ Շատ սպասեցինք, կարծեցինք էլ չեք գա, ասաց նա, ձեռքերը սրբելով, գոգնոցն արձակելով, |
|
կարծեցինք, քեֆ եք անում մի տեղ։ Վասիլի Պետրովիչ, վեր կացեք, հյուրեր են եկել։ |
|
Պառկածը վեր կացավ`նիհար, խոժոռադեմ մարդ էր, ցանցառ մազերը սղալեց, դեմքն ափով |
|
շփեց քունը վանելու համար։ Վերնաշապկի օձիքը ճմրթված էր, փողկապի հանգույցն իջեցրած։ |
|
Թխածս չորացավ, Մարուսյան սրբիչը վերցրեց տարեկանի ալյուրից թխված բլիթների վրայից։ |
|
Էս սոյայով է, էս`կարտոֆիլով, էս մեկն էլ`կաղամբով։ Տոմա, պնակները բեր։ Աղջնակը |
|
սեղանին ափսեներ դրեց։ Կատյան հանեց ժակետը, դանակ ու պատառաքաղ վերցրեց պահարանից, |
|
սեղանն իսկույն գցեց, գիտեր, ինչը որտեղ է, երևում էր, որ առաջին անգամ չէ այստեղ։ |
|
Սենյակը հավաքիր, հրամայեց Մարուսյային։ Ճաշից հետո քնեցինք-մնացինք, արդարանում |
|
էր Մարուսյան, աթոռների վրայից հավաքելով հագուստը։ Երեխեքն էլ թուղթ-մուղթ են |
|
կտրատել։ Վիտյա, թղթերը հավաքիր։ Տղան, հատակի վրա չոքեչոք, թղթի կտորներն էր հավաքում։ |
|
Վասիլի Պետրովիչը լվացվեց, փողկապը ձգեց։ Մարուսյան մեկական կտոր կտրեց բոլոր թխվածքներից |
|
ու դրեց պատուհանին։ Կերեք։ Վասիլի Պետրովիչը օղի լցրեց բաժակների մեջ։ Տոններդ |
|
շնորհավոր։ Սեղանի տակ հանդիպենք, Սաշայից բացի, բոլորին նայեց Կատյան։ Առաջին |
|
անգամ էր տղային բերել իր ծանոթների մոտ, այստեղ օղի էր խմում, իսկ Սաշայի հետ |
|
միայն կարմիր գինի էր խմում։ Էս սև աչքերով տղին որտեղի՞ց ես գտել, զվարթ ասաց |
|
Մարուսյան, գլխով անելով Սաշայի կողմը։ Սև աչքերով ու խուճուճ մազերով, քթի տակ |
|
ծիծաղեց Կատյան։ Ջահել ժամանակ մազերը խուճուճ են լինում, տարիքն առնելուց`թափվում, |
|
հայտարարեց Վասիլի Պետրովիչը և շիշը նորից ձեռքն առավ։ Հիմա նա խոժոռադեմ չէր թվում |
|
Սաշային, խոսելաձևի մեջ ծանոթությունն ամրապնդելու ցանկություն կար։ Եվ Մարուսյան |
|
նրանց էր նայում սիրալիր, հասկացողի հայացքով։ Սաշային դուր էր գալիս Մարուսյայի |
|
հովանավորությունը, դուր էր գալիս ծայրամասային այդ տունը, պատից այն կողմ հնչող |
|
երգն ու հարմոնի նվագը։ Ի՞նչի բան չեք ուտում, հարցրեց Մարուսյան։ Շնորհակալ եմ, |
|
ուտում եմ, համեղ է։ Թխելու բան լիներ, ավելի լավերը կթխեի`թթխմորի եղածն ինչ է, |
|
չկա։ Ապրի Վասիլի Պետրովիչը, բերեց։ Վասիլի Պետրովիչն ինչ-որ լուրջ բան ասաց թթխմորի |
|
մասին։ Երեխաներն էլի ուզեցին։ Մարուսյան նորից մեկական կտոր տվեց նրանց։ Մենակ |
|
հո ձեզ համար չե՞մ թխել։ Ձեր քեֆն արեցիք-պրծաք, լվացվեք։ Վերցրեց նրանց անկողիններն |
|
ու սենյակից տարավ դուրս`հարևանուհու մոտ։ Երեխաները գնացին քնելու։ Վասիլի Պետրովիչն |
|
էլ պատրաստվեց գնալ։ Մարուսյան ուղեկցելու ելավ, Կատյային ասելով. Մաքուր սավան |
|
պահարանից կվերցնես։ Այդ մարդը նրա ինչի՞ն է պետք, հարցրեց Սաշան, երբ դուռը փակվեց |
|
Մարուսյայի ետևից։ Սեփական մարդն ալիմենտից փախել է, գտնել չի լինում, իսկ ապրել |
|
պե՞տք է։ Երեխաների աչքի առա՞ջ։ Սոված նստեն`ավելի՞ լավ է։ Ծեր է։ Մարուսյան էլ |
|
ջահել չի։ Իսկ ինչո՞ւ չի ամուսնանում։ Կատյան հոնքերի տակից նրան նայեց։ Դո՞ւ ինչի |
|
չես պսակվում հետս։ Պսակվե՞լ ես ուզում։ Պսակվել ես ուզում Լավ, արի պառկենք։ Սա |
|
էլ էր անսովոր։ Ամեն անգամ Սաշան ստիպված էր լինում տիրել նրան, կարծես առաջին |
|
անգամ էին հանդիպում, իսկ այսօր ինքն անկողին գցեց, հանվեց։ Միայն ասաց. Լույսը |
|
հանգցրու։ Հետո մատներով խաղում էր նրա մազերի հետ… Ուժեղ տղա ես, աղջիկները վայ |
|
թե սիրում են քեզ, մենակ անզգույշ ես, կռացավ տղայի վրա, նայեց աչքերի մեջ, սև |
|
աչքերով մի ճստիկ բերեմ քեզ համար, չե՞ս վախենա։ Վաղ թե ուշ`լինելու էր։ Է ինչ, |
|
աբորտ կաներ, երեխան ոչ Սաշային էր պետք, ոչ`նրան։ Հղի՞ ես։ Կատյան գլուխը դրեց |
|
նրա ուսին, սեղմվեց ամբողջ մարմնով, կարծես պաշտպանություն էր որոնում իր կյանքի |
|
դժվարություններից ու ձախորդություններից։ Ի՞նչ գիտե ինքը Կատյայի մասին։ Որտե՞ղ |
|
է ապրում։ Հորաքրոջ մո՞տ։ Հանրակացարանո՞ւմ։ Անկյո՞ւն է վարձում։ Աբո՞րտ։ Ի՞նչ |
|
պիտի ասի տանը, ի՞նչ բյուլետեն պիտի ներկայացնի աշխատանքի վայրում։ Իսկ եթե ուշացրե՞լ |
|
է։ Ի՞նչ է անելու երեխան գրկին։ Եթե հղիացել ես, ծննդաբերիր, կամուսնանանք։ Առանց |
|
գլուխը բարձրացնելու, Կատյան հարցրեց. Անունն ի՞նչ ենք դնելու։ Կդնենք, ժամանակ |
|
շատ կա։ Կատյան նորից ծիծաղեց, ետ քաշվեց։ Ոչ դու կպսակվես, ոչ էլ ես քեզ կառնեմ։ |
|
Քանի՞ տարեկան ես։ Քսաներկո՞ւ։ Ես որ ես եմ, էլի քեզնից մեծ եմ։ Դու`կրթված, իսկ |
|
ե՞ս։ Վեց դասարան… Կպսակվեմ, մենակ թե քեզ հետ չէ։ Իսկ ո՞ւմ հետ։ Հետաքրքիր է։ |
|
Հետաքրքիր է… Մեր գյուղացի մի տղա կա։ Որտե՞ղ է։ Որտեղ է… Ուրալում, կգա ու ինձ |
|
կտանի։ Ի՞նչ գործի է։ Ինչ գործի է… Մեխանիկ։ Վաղո՞ւց ես ճանաչում։ Չասի՞`մեր գյուղացի |
|
է։ Իսկ ինչո՞ւ մինչև հիմա չի ամուսնացել հետդ։ Ման գալուց չի կշտացել, չի պսակվել։ |
|
Իսկ հիմա կշտացե՞լ է։ Հիմա արդեն երեսուն տարեկան է։ Գիտե՞ս, ինչ կնանիք է ունեցել |
|
Սիրո՞ւմ ես նրան։ Հա, սիրում եմ։ Իսկ ինձ հե՞տ ինչու ես հանդիպում։ Հանդիպում… |
|
Ես էլ եմ ուզում կյանք անեմ։ Միլիցիայի պես հարցաքննում ես, հանգիստ թող։ Իսկ ե՞րբ |
|
է գալու։ Վաղը։ Ու էլ չե՞նք հանդիպի։ Հարսանիքիս կանչե՞մ… Աժդահա մարդ է, մի հատ |
|
որ տվեց, շունչդ կփչես։ Կտեսնենք։ Պահ, պահ… Բայց հղի ես, չէ՞։ Ո՞վ ասաց։ Դու։ |
|
Ես բան էլ չեմ ասել։ Ինքդ ես հնարել։ Դուռը կամացուկ թակեցին։ Կատյան բացեց, Մարուսյան |
|
ներս եկավ, նորից պառկեց։ Ճամփու դրեցի, Մարուսյան լույսը վառեց, թեյ կխմե՞ք, Սաշան |
|
ձեռքը մեկնեց`շալվարը վերցնելու։ Ինչի՞, ասաց Մարուսյան։ Մի անհանգստանաք։ Ամաչկոտ |
|
է, քթի տակ ծիծաղեց Կատյան, ամաչում է, որ հետս ման է գալիս, ուզում է պսակվի։ |
|
Պսակվելն էլ է հեշտ, ասաց Մարուսյան, բաժանվելն էլ։ Մնացած օղին Սաշան լցրեց բաժակի |
|
մեջ, խմեց, մի կտոր բլիթ կերավ։ Ընդհանրապես, շնորհակալ պետք է լիներ Կատյայից, |
|
որ ամեն ինչ բարեհաջող վերջացավ։ Հավանաբար, այդ մեխանիկն իսկապես գոյություն ունի, |
|
բայց ըստ էության, խնդիրը նա չէ։ Բանն այն է, որ Կատյան նորից հոգու հետ խաղում |
|
է, իսկ ինքը թթվել է հիմարի պես։ Սաշան վեր կացավ։ Ո՞ւր ես գնում, հարցրեց Կատյան։ |
|
Տուն։ Ինչի՞, անհանգստացավ Մարուսյան, գիշերր կմնաք, առավոտը կգնաք, հարևաններիս |
|
մոտ կմնամ, ոչ ոքի չեք խանգարի։ Պիտի գնամ։ Կատյան խոժոռ էր նայում։ Ճամփան կգտնե՞ս։ |
|
Չեմ մոլորվի։ Կատյան հպվեց նրան. Մնա։ Գնամ։ Հաջողություն։ Բայց և այնպես, լավ |
|
աղջիկ է։ Ինչ խոսք`ափսոս։ Եվ եթե էլ չզանգահարեց, երբեք չեն հանդիպի, հասցեն չգիտի, |
|
Կատյան չի տալիս` «Հորաքույրս կջղայնանա», նույնիսկ չի ասում, թե որ ֆաբրիկայում |
|
է աշխատում` «Կցցվես մուտքի առաջ»։ Մինչ այդ մեկ-մեկ զանգահարում էր Սաշային ավտոմատից, |
|
գնում էին կինո կամ զբոսայգի, հետո մտնում Նեսկուչնի պուրակի խորքերը։ Լուսնի լույսի |
|
տակ սպիտակին էին տալիս պարուսինե շեզլոնգները, Կատյան երեսը թեքում էր, «Մտքովդ |
|
ի՜նչ է անցնում… «Ի՛ նչ ես կպել…»։ Իսկ հետո սեղմվում էր իրեն, շրթունքները`չոր, |
|
քամահար, փշփշոտ մատներով խաղում էր տղայի մազերի հետ։ Առաջին անգամ քեզ գնչուի |
|
տեղ դրեցի։ Մեր գյուղի մոտ գնչուներ կային… քեզ պես սև էին։ Մենակ թե մաշկդ փափուկ |
|
է։ Ամռանը, երբ մայրը գնում էր քրոջ ամառանոցը, Կատյան գալիս էր Սաշայի մոտ`բարկացած |
|
աչքերով, ամաչում էր մուտքի առաջ նստած կանանցից. «Աչքները չռում են վրաս։ Կյանքում |
|
էլ չեմ գա»։ Զանգահարելիս սովորաբար լռում էր, հետո կախում խոսափողը, նորից զանգահարում… |
|
Կատյա, դո՞ւ ես։ Հա, ես եմ… Իսկ ինչո՞ւ չես պատասխանում… Ես զանգ չեմ տվել… Հանդիպե՞նք։ |
|
Էդ որտե՞ղ հանդիպենք… Այգու մո՞տ։ Բան գտավ… Կգաս Դեվիչկա։ Վեցի՞ն, յոթի՞ն։ Վեցին |
|
վազեցի, չէ մի… Այս ամենը Սաշան հիշում էր հիմա, սպասում նրա զանգին։ Հաջորդ օրն |
|
ինստիտուտից շուտ ուզեց տուն գնալ`մեկ էլ տեսար, զանգահարեց։ Բայց մնաց`հոկտեմբերյան |
|
տոնի առթիվ պատի թերթը սարքելու։ Իսկ հետո նրան կանչեցին կուսբյուրոյի նիստի։ Դռան |
|
մոտ ազատ տեղ չկար։ Սաշան խցկվեց աթոռների միացրած շարքերի արանքով, դիպչելով կիպ-կիպ |
|
նստած, մարդկանց, կուսբյուրոյի քարտուղար Բաուլինի դժգոհ հայացքի տակ։ Շիկահեր, |
|
պնդակազմ մարդ էր, հասարակ, համառ դեմքով, սատինե շեղօձիք, կապույտ, երկու սպիտակ |
|
կոճակով կարճ վզին կոճկած վերնաշապկի տակից լայն կուրծքը դուրս ցցած։ Հետևելով, |
|
թե Սաշան ինչպես նստեց անկյունում, Բաուլինը նորից դարձավ Կռիվոռուչկոյին։ Այդ |
|
դո՞ւք եք խափանել հանրակացարանի շինարարությունը, Կռիվոռուչկո։ Օբյեկտիվ պատճառները |
|
ոչ ոքի չեն հետաքրքրում։ Ֆոնդերը փոխանցվել են հարվածային շինարարությունների՞ն։ |
|
Դուք պատասխանատու եք ոչ թե Մագնիտկայի, այլ ինստիտուտի համար։ Ինչո՞ւ չեն զգուշացրել, |
|
որ ժամկետները ռեալ չեն։ Ա՛ հ, ժամկետները ռեալ են… Ինչո՞ւ չեն կատարվել։ Քսան |
|
տարի կուսակցության շարքերո՞ւմ եք… Նախկին ծառայությունների համար գլուխ ենք խոնարհում, |
|
իսկ սխալների համար պիտի խփենք։ Բաուլինի տոնը զարմացրեց Սաշային։ Դիրեկտորի տեղակալ |
|
Կռիվոռուչկոյից ուսանողները վախենում էին։ Ինստիտուտում խոսում էին նրա զինվորական |
|
հռչակավոր կենսագրության մասին. մինչև հիմա գիմնաստյորկա էր հագնում, գալիֆե և |
|
սապոգ։ Կորամեջք, երկար ու մռայլ քթով, աչքերի տակ կախ տոպրակներով այդ մարդը երբեք |
|
և ոչ մեկի հետ խոսքի չէր բռնվում, նույնիսկ բարևելիս բավարարվում էր միայն գլխի |
|
շարժումով։ Կռիվոռուչկոն ձեռքով հենվել էր աթոռի թիկնակին, Սաշան տեսավ, թե ինչպես |
|
են դողում նրա մատները։ Մշտապես այնքան ահեղատեսք մարդու թուլությունը խղճալի էր։ |
|
Բայց շինանյութ իսկապես չէին տվել շինարարության համար, իսկ հիմա ոչ ոք չի ուզում |
|
մտածել այդ մասին։ Միայն Յանսոնը`Սաշայենց ֆակուլտետի դեկանը, անդրդվելի մի լատվիացի, |
|
դիմելով ինստիտուտի դիրեկտոր Գլինսկայային, հաշտվողաբար ասաց. Գուցե նորի՞ց ժամկետ |
|
տանք։ Ինչ ժամկետ, չարագույժ բարեհոգությամբ հարցրեց Բաուլինը։ Գլինսկայան լուռ |
|
էր։ Նստած էր նեղացած մարդու տեսքով, որին ահա այդպիսի անպիտան տեղակալ են շնորհել։ |
|
Վեր կացավ ասպիրանտ Լոզգաչևը`բարձրահասակ ու վայելչագեղ, ձեռքերը տարածեց դերասանավարի։ |
|
Մի՞թե բահերն էլ են Մագնիտկա ուղարկել։ Ուսանողները մատներո՞վ էին փորում սառած |
|
հողը։ Ահա, նստած է խմբի կոմերիտական կազմակերպիչը, թող ասի, թե ինչպես էին աշխատում |
|
առանց բահերի։ Բաուլինը հետաքրքրությամբ նայեց Սաշային։ Սաշան վեր կացավ։ Մենք |
|
առանց բահ չենք աշխատել։ Մի անգամ է պահեստը փակ եղել։ Հետո պահեստապետը եկավ ու |
|
բահերը տվեց։ Երկա՞ր սպասեցիք, գլուխը չբարձրացնելով, հարցրեց Կռիվոռուչկոն։ Տասը |
|
րոպե։ Լոզգաչևը, որ անհաջող էր վկայակոչել Սաշային, կշտամբանքով օրորեց գլուխը, |
|
կարծես ոչ քե ինքն էր սխալվել, այլ Սաշան։ Ամեն ինչ բարեհաջո՞ղ վերջացավ, քմծիծաղ |
|
տվեց Բաուլինը։ Բարեհաջող, պատասխանեց Սաշան։ Իսկ ինչքա՞ն աշխատեցիք, ինչքա՞ն պարապ |
|
մնացիք։ Չէ՞ որ շինանյութ չկար։ Որտեղի՞ց գիտես։ Բոլորն էլ գիտեն։ Իզուր ես փաստաբանություն |
|
անում, Պանկրատով, խստորեն ասաց Բաուլինը, անտեղի։ Աշխատելով չնայել Կռիվոռուչկոյին, |
|
բյուրոյի անդամները քվեարկեցին`նրան կուսակցությունից վտարելու համար։ Ձեռնպահ |
|
մնաց միայն Յանսոնը։ Ավելի կորամեջք դարձած Կռիվոռուչկոն դուրս եկավ սենյակից։ |
|
Ստացվել է դոցենտ Ազիզյանի դիմումը, հայտարարեց Բաուլինը և նայեց Սաշային, կարծես |
|
հարց տալով, հիմա՞ ինչ կասես, Պանկրատով։ Սաշայենց խմբում Ազիզյանը սոցիալիստական |
|
հաշվառման հիմունքներ էր դասավանդում։ Սակայն խոսում էր ոչ թե հաշվառման, ոչ նույնիսկ |
|
հիմունքների մասին, այլ նրանց, ովքեր այդ հիմունքներն աղավաղում են։ Սաշան ուղղակի |
|
ասել էր, որ չէր խանգարի իրենց պատկերացում տալ ինքնին հաշվապահության մասին։ Գանգրամազ |
|
Ազիզյանը`խորամանկ մի ստահակ, ընդամենը ծիծաղել էր։ Իսկ հիմա մեղադրել էր Սաշային, |
|
որ վերջինն հանդես է եկել հաշվառման մասին գիտության մարքսիստական հիմնավորման |
|
դեմ։ Այդպիսի բան եղե՞լ է, Բաուլինը Սաշային էր նայում երկնագույն, պաղ աչքերով։ |
|
Ես չեմ ասել, թե տեսություն պետք չէ։ Ասել եմ, որ հաշվապահական գիտելիքներ չենք |
|
ստացել։ Գիտության կուսակցականությունը քեզ չի՞ հետաքրքրում։ Հետաքրքրում է։ Կոնկրետ |
|
գիտելիքները`նույնպես։ Կուսակցականության և կոնկրետության մեջ տարբերությո՞ւն կա։ |
|
Նորից վեր կացավ Լոզգաչևը։ Գիտեք ինչ, ընկերներ… Երբ բացահայտորեն գիտության ապաքաղաքականություն |
|
են քարոզում… Եվ հետո`Պանկրատովը փորձեց կուսակցական բյուրոյի վզին փաթաթել իր |
|
հատուկ կարծիքը Կռիվոռուչկոյի մասին, ուսանողական լայն զանգվածների ներկայացուցիչ |
|
ձևացրեց իրեն։ Պանկրատով, իսկ ո՞ւմ եք դուք այստեղ ներկայացնում, ի դեպ։ Յանսոնը |
|
նստած էր մռայլված, հաստլիկ մատներով կտկտացնում էր ցմփոր պայուսակը։ [...] Գլինսկայան |
|
դարձավ Բաուլինին։ Գուցե կոմերիտական կազմակերպությա՞նը հանձնենք… Նրա ձայնի մեջ |
|
մեծավորական հոգնածություն կար. հարցը մանր է, ուսանողի անձնավորությունը`աննշմար։ |
|
Լոզգաչևը նայեց Բաուլինին, նրան թվաց, թե վերջինս դժգոհ պիտի լիներ Գլինսկայայի |
|
առաջարկից։ Կուսակցական բյուրոն չպետք է շեղվի… Այս անզգույշ խոսքն ամեն ինչ վճռեց։ |
|
Ոչ ոք չի շեղվում, խոժոռվեց Բաուլինը։ Բայց կարգ գոյություն ունի։ Թող կոմսոմոլը |
|
քննարկի։ Տեսնենք, թե ինչպիսին է նրա քաղաքական հասունությունը։ Կախիչից կաշվե |
|
դարչնագույն վերարկու էր կախված… Քեռի Մա՜րկը։ Մա՞ն ես գալիս… Սաշան համբուրեց |
|
քեռու խնամքով սափրված այտը։ Մարկից ծխամորճի ընտիր ծխախոտի, նուրբ օդըկոլոնի հոտ |
|
էր գալիս, «ամուրի մարդու տնական հոտ»` ինչպես մայրն էր ասում։ Իր երեսունհինգ |
|
տարիներից ավելի մեծ էր թվում Մարկը`լիքը-լիքը, զվարթաբարո, ճաղատացող քեռի էր։ |
|
Եվ միայն ակնոցի դեղնավուն ապակիների տակից նայող սուր աչքերն էին մատնում արդյունաբերության |
|
հրամանատարներից մեկի, համարյա առասպելական այդ մարդու երկաթյա կամքը, որ առասպելական |
|
էր Արևելքում իր վիթխարի շինարարության պես. Սովետական Միության մետալուրգիական |
|
նոր բազան էր կառուցում նա, թշնամու ավիացիայի համար անմատչելի, պրոլետարական տերության |
|
ստրատեգիական թիկունքը։ Կարծում էի, չեմ տեսնի քեզ, մի տեղ մնացած կլինես։ Սաշան |
|
միշտ տանն է գիշերում, ասաց մայրը։ Սեղանին պորտվեյն էր դրված, վարդագույն երշիկ, |
|
շպրոտ, «թրքական չորահաց»` Մարկը միշտ բերում էր այդ ամենը։ [...] Մոր ավանդական |
|
թխվածքն էլ էր սեղանին, ըստ երևույթին, Մարկը զգուշացրել էր, որ գալու է։ Երկա՞ր |
|
ժամանակով ես եկել, հարցրեց Սաշան։ Այսօր եմ եկել, վաղը գնալու եմ։ Նրան Ստալինն |
|
է կանչել, ասաց մայրը։ Նա հպարտանում էր իր եղբորով, հպարտանում էր տղայով. հպարտանալու |
|
ուրիշ ոչինչ չուներ`ամուսնուց լքված, միայնակ կին էր, փոքրամարմին, գիրուկ, դեռևս |
|
գեղեցիկ, ճերմակ դեմքով, խիտ ու գանգուր ճերմակած մազերով։ Մարկը ձեռքը պարզեց |
|
բազմոցին դրված կապոցին։ Բաց արա։ Սոֆյա Ալեքսանդրովնան փորձեց արձակել հանգույցը։ |
|
Սաշան դանակով կտրեց քուղը։ Քրոջ համար Մարկը վերարկուի կտոր էր բերել և նուրբ |
|
բրդյա գլխաշոր։ Սաշայի համար`մուգ կապույտ բոստոնից կոստյում։ Թեթևակի ճմրթված |
|
պիջակը շատ լավ նստեց տղայի վրա։ Վրայով է կարված, հավանություն տվեց Սոֆյա Ալեքսանդրովնան, |
|
շնորհակալ եմ, Մարկ, հագնելու բան չուներ բոլորովին։ Սաշան հաճույքով իրեն էր նայում |
|
հայելու մեջ։ Մարկը միշտ պետքական բան է նվիրում։ Փոքր ժամանակ իրեն տարել էր կոշկակարի |
|
մոտ, որը տղայի համար քրոմե երկարաճիտք սապոգներ էր կարել, այն ժամանակ ոչ ոք այդպիսի |
|
սապոգ չուներ, ոչ բակում, ոչ դպրոցում, շատ էր հպարտանում իր ունեցածով և մինչև |
|
հիմա հիշում էր դրանց հոտը, հիշում էր նաև կաշվի և կուպրի սուր հոտը կոշկակարի |
|
խցիկում։ Այդ երեկո Մարկին մի քանի անգամ հեռախոսի մոտ կանչեցին։ Թավ, տիրական |
|
ձայնով նա հրամաններ էր տալիս ֆոնդերի, լիմիտների, էշելոնների մասին, նախազգուշացնում |
|
էր, որ գիշերելու է Արբատում, և կարգադրեց առավոտյան ժամը ութին մեքենա ուղարկել։ |
|
Ետ գալով սենյակ, Մարկը շեղակի նայեց շշին։ Օհո՜։ Խմիր, իմ ընկեր, քանի լիքն է |
|
գավը, կյանքի դառնությունը քամուն տանք, երգեց Սաշան քեռու սիրած երգը, որ հենց |
|
նրանից էր լսել դեռևս փոքր հասակում։ Վանենք, իմ ընկեր, վանենք մեր հոգսերը, քանի |
|
կանք, միացավ Մարկը, այսպե՞ս էր։ Ճիշտ այդպես։ Սաշան նորից երգեց. Վաղը գուցե հենց |
|
այս ժամին Այստեղ գա ուժը Չեկայի, Գուցե նաև հենց այս պահին Մենք վերջը տանք Կոլչակի |
|
Ձայն և լսողություն մորից էր ժառանգել, ժամանակին Սոֆյա Ալեքսանդրովնային հրավիրում |
|
էին երգելու ռադիոյով, բայց հայրը չթողեց։ Վաղը գուցե հենց այս ժամին Մեր ընկերները |
|
գան, Գուցե նաև հենց այս պահին Մեր համազարկը տան Լավ երգ է, ասաց Մարկը։ Միայն |
|
թե վատ եք երգում, նկատեց Սոֆյա Ալեքսանդրովնան, կույրերի երգչախմբի պես։ Կույրերի |
|
զույգի, ծիծաղեց Մարկը։ Նրա անկողինը բազմոցին գցեցին, Սաշան պառկեց պարուսինե |
|
տապճակի վրա։ Մարկը հանեց պիջակը, տաբատակալները, վերնաշապիկը և, մնալով օձիքին |
|
ու թևքերին երկնագույն երիզներով շապկով, գնաց լողասենյակ։ Ձեռքերը գլխատակին դրած, |
|
Սաշան պառկած նրան էր սպասում։ Նիստից հետո, աստիճաններով իջնելիս, Յանսոնը թփթփացրել |
|
էր իր ուսին։ Բարեսիրտ ու քաջալերիչ այդ միակ ժեստն ընդամենն ընդգծեց այն դատարկությունը, |
|
որ զգում էր Սաշան։ Մյուսները ձևացրեցին, թե շտապում են. որը`տուն, որը`ճաշարան։ |
|
Տրամվայի կանգառ տանող ճանապարհին, քանդքնդված արվարձանի կեղտոտ սալարկի վրայով |
|
մարդատար սև մեքենա անցավ։ Գլինսկայան նստած էր առջևում, գլուխը շրջած ինչ-որ բան |
|
էր ասում ետևում նստածներին։ Եվ այն, թե ինչպես էին խոսում ու ինչպես սլացան իր |
|
կողքով, չնկատելով ու չմտածելով իր մասին, դատարկության, անարդարացի լքվածության |
|
զգացում հարուցեց կրկին։ Սաշան Գլինսկայային ճանաչում էր դեռևս դպրոցից, տեսնում |
|
էր ծնողական կոմիտեի նիստերին, նրա տղան`Յանը, իրենց դասարանում էր. մռայլ, սակավախոս, |
|
միայն ալպինիզմով հետաքրքրվող տղա էր։ Գլինսկայան Կոմինտեռնի աշխատակցի կին էր, |
|
լեհական առոգանությունը նրա անվերապահ կարծիքներին անբնականության երանգ էր հաղորդում։ |
|
Այդուհանդերձ, թվում էր, թե նա չպետք է լռեր բյուրոյի ժամանակ, հանրակացարանների |
|
խնդրում պակաս պատասխանատու չէ, քան Կոիվոռուչկոն։ Բայց լռեց։ Մարկը ետ եկավ`լվացված, |
|
թարմ, պայուսակից հանեց օդըկոլոնը, շփվեց, պառկեց բազմոցին, շուռումուռ եկավ հարմար |
|
տեղավորվելով, ակնոցը հանեց և կարճատես աչքերով դնելու տեղ փնտրեց։ Որոշ ժամանակ |
|
լուռ պառկած էին, հետո Սաշան հարցրեց. Ստալինն ինչո՞ւ է քեզ կանչել։ Ինձ Ստալինը |
|
չի կանչել, ինձ կանչել են, որ հայտնեն նրա ցուցումը։ Ասում են, նա կարճահասակ է։ |
|
Իմ ու քո նման։ Բայց ամբիոնի վրա բարձրահասակ է թվում։ Այո։ Երբ նրա հիսնամյակն |
|
էր, ասաց Սաշան, ինձ դուր չեկավ նրա պատասխանը ողջույնների առթիվ, այսպիսի մի բան |
|
ասաց, թե «ինձ կուսակցությունն է ծնել, ըստ պատկերի յուրում»։ Իմաստն այն է, որ |
|
ողջույնները վերաբերում են կուսակցությանը, և ոչ թե անձամբ իրեն։ Ճի՞շտ է, Լենինը |
|
գրել է, որ Ստալինը կոպիտ է և կողմնակալ։ Որտեղի՞ց գիտես։ Ինչ նշանակություն ունի… |
|
Գիտեմ։ Չէ՞ որ գրել է։ Այդ հատկանիշները զուտ անձնական են, ասաց Մարկը, դրանք չեն |
|
գլխավորը։ Գլխավորը քաղաքական գիծն է։ Մի՞թե դրանք կարելի է բաժանել, առարկեց Սաշան, |
|
այդ պահին հիշելով Բաուլինին և Լոզգաչևին։ Կասկածո՞ւմ ես դրանում։ Կարծես`չեմ մտածել։ |
|
ՉԷ որ ես էլ եմ Ստալինին կողմ։ Բայց կուզեի ավելի քիչ լիներ փառաբանությունը`ականջ |
|
է սղոցում։ Անհասկանալին դեռևս ոչ ճիշտը չէ, պատասխանեց Մարկը, հավատա կուսակցությանը, |
|
նրա իմաստնությանը։ Խիստ ժամանակներ են սկսվում։ Սաշան քթի տակ ծիծաղեց։ Այսօր |
|
մաշկիս վրա եմ զգացել։ Նա պատմեց կուսբյուրոյի նիստի մասին։ Հաշվապահությո՞ւն։ |
|
Դա՞ է այն սկզբունքային հարցը, որով պետք է… Գիտես ինչ։ Սկզբունքային հարցին կարող |
|
ես սպասել ամբողջ կյանքիդ ընթացքում Լսարանում վիճաբանելն անտակտություն է։ Ինձ |
|
մեղադրում են ոչ թե անտակտության, այլ ապաքաղաքականության մեջ։ Եվ պահանջում են, |
|
որ ես դա ընդունեմ, հասկանո՞ւմ ես։ Եթե սխալվել ես, կարելի է և ընդունել։ Այդ մեկը |
|
չեն տեսնի։ Ի՞նչն ընդունեմ։ Կեղծիք է։ Ձեր դիրեկտորն էլի Գլինսկայա՞ն է։ Այո։ Ներկա՞ |
|
էր բյուրոյին։ Ներկա էր։ 2. Մարկ Ալեքսանդրովիչը վարորդին կարգադրեց առաջ անցնել, |
|
իսկ ինքը ոտքով գնաց։ Աշնան թափանցիկ առավոտ էր, առույգացնող ու չափավոր ցուրտ։ |
|
Աշխատանքի էին շտապում ծառայողները, կանանց աղմկոտ հերթը խռնվել էր հացի խանութի, |
|
տղամարդկանց լուռ հերթը`ծխախոտի կրպակի մոտ։ Մարկ Ալեքսանդրովիչը Սոնյային միշտ |
|
տարբերում էր իր մյուս քույրերից, սիրում ու խղճում էր նրան, առանձնապես անօգնական`հիմա, |
|
երբ հեռացել էր ամուսինը, Սաշային էլ էր սիրում։ Ի՞նչ են կպել տղայից։ Չէ որ ազնվորեն |
|
է ասել, բայց հոգին ոտնակոխ են անում, պահանջում զղջալ չարածի համար։ Ինքն էլ համոզեց |
|
Սաշային`զղջալ։ Մարկ Ալեքսանդրովիչը հատեց Արբատսկայա հրապարակը և քայլեց Վոզդվիժենկայով, |
|
ուր անսպասելի խաղաղ էր և ամայի եռուզեռով լի Արբատից հետո։ Միայն բազմամարդ հերթ |
|
էր սպասում Զինառի խանութի բացվելուն և ավելի սակավամարդ հերթը սեղմվել էր Կալինինի |
|
ընդունարանի պատին։ Մարկ Ալեքսանդրովիչը նստեց իրեն սպասող մեքենան և Մոխովայա |
|
փողոցով, Օխոտնի ռյադով, Տեատրալնայա և Լուբյանսկայա հրապարակներով գնաց Նոգինի |
|
հրապարակ, ուր նախկին Արհեստագործական վարչության վիթխարի, հինգհարկանի մոխրագույն, |
|
երկար միջանցքներով ու անհամար սենյակներով շենքում տեղավորված էր Ծանր արդյունաբերության |
|
ժողովրդական կոմիսարիատը։ Երկրի բոլոր ծայրերից հազարավոր մարդիկ էին գալիս այս |
|
շենքը, այստեղ էր ամեն ինչ վճռվում, պլանավորվում, հաստատվում։ Ինչպես միշտ, Ժողկոմատում |
|
իր շրջագայությունը Մարկ Ալեքսանդրովիչը սկսեց ոչ թե գլխավոր վարչությունների պետերից, |
|
այլ բաժիններից ու սեկտորներից։ Եվ այն, որ Ռյազանովը`աշխարհում խոշորադույն շինարարության |
|
ղեկավարը, Օրջոնիկիձեի սիրելին, նախ շարքային աշխատողների մոտ էր գալիս, հաճելի |
|
էր նրանց համար. հաշվի է նստում իրենց հետ, հասկանում է իրենց ուժը, ապարատի ուժը։ |
|
Ու նրանք հաճույքով զբաղվում էին նրա գործերով, վճռում այնպես, ինչպես պահանջում |
|
էին գործարանի`հնգամյակի զարդ ու պարծանքի շահերը, այսինքն այնպես, ինչպես կամենում |
|
էր Մարկ Ալեքսանդրովիչը։ Բաժիններում շրջելուց հետո նա բարձրացավ երկրորդ հարկ, |
|
անցավ մի քանի միջանցքներով, նորից բարձրացավ սանդուղքով, իջավ մեկ ուրիշով և հայտնվեց |
|
շենքի խաղաղ, սակավամարդ թևում, ուր ժողկոմի և նրա տեղակալների աշխատասենյակներն |
|
էին։ Գորգապատ ընդունարանում, հեռախոսներով ծանրաբեռնված սեղանների մոտ նստած էին |
|
քարտուղարուհիները։ Նրանք ճանաչում էին Ռյազանովին, և առանց զգուշացնելու, նա մտավ |
|
Բուդյագինի մոտ։ Կուսակցության Կենտկոմի անդամ, դեռևս աքսորավայրից Ստալինին ծանոթ |
|
Բուդյագինին մի քանի ամիս առաջ ետ էին կանչել արտասահմանից։ Եվրոպական խոշորագույն |
|
տերություններից մեկի նախկին դեսպանին նշանակել էին ժողկոմի տեղակալ։ Խոսում էին, |
|
որ դիվանագիտական աշխատանքից նրան ետ կանչելը պատահական չէ, Բուդյագինից դժգոհ |
|
էին։ Սակայն Բուդյագինի չորչորուկ, սևաբեղ դեմքին, թավ հոնքերի տակ նրա մոխրագույն |
|
աչքերի մեջ ոչինչ կարդալ չէր լինի։ Այդ բանվոր մտավորականները, որոնք զինվորական |
|
կոմիսարի շինելը դիվանագիտական ֆրակով, գավչեկայի նախագահի կաշվե բաճկոնը տրեստների |
|
դիրեկտորների կոստյումով էին փոխարինել, Մարկ Ալեքսանդրովիչի համար միշտ էլ մարմնավորում |
|
էին Հեղափոխության ահեղ ոգին, Դիկտատուրայի ամենակործան ուժը։ Խոսքը չորրորդ դոմնայի |
|
մասին էր։ Դոմնան պիտի վառեին կուսակցության Տասնյոթերորդ համագումարի նախօրեին, |
|
հինգ և ոչ թե ութ ամիս անց, ինչպես նախատեսված էր պլանով։ Այն, որ տնտեսական նպատակահարմարությունը |
|
զոհաբերվում է քաղաքական անհրաժեշտությանը, հասկանում էին թե՛ Մարկ Ալեքսանդրովիչը, |
|
թե՛ Բուդյագինը։ Սակայն դա էր Ստալինի կամքը։ Երբ ամեն ինչի մասին պայմանավորվեցին, |
|
Մարկ Ալեքսանդրովիչը հարցրեց. Դուք ճանաչո՞ւմ եք Սաշա Պանկրատովին, իմ ազգականն |
|
է, ձեր աղջկա հետ մի դպրոցում է սովորել։ Ճանաչում եմ, Բուդյագինի դեմքը վերստին |
|
անթափանց դարձավ։ Մի փուչ պատմության մեջ է ընկել Մարկ Ալեքսանդրովիչը գործի էությունը |
|
պատմեց Բուդյագինին։ [...] Պատկերացնում եք`հաշվապահության ապաքաղաքականություն։ |
|
Նրանց դիրեկտորը Գլինսկայան է, ես չեմ ճանաչում, դուք գիտեք նրան։ Եթե ձեզ համար |
|
դժվար չէ, խոսեք հետը։ Ափսոս է տղան, կհետապնդեն։ Ես կարող եմ դիմել Չեռնյակին, |
|
բայց չէի ուզենա շրջկոմ հասցնել։ Չեռնյակն արդեն քարտուղար չէ, ասաց Բուդյագինը։ |
|
Ինչպե՞ս։ Այդպես Ո՞ւր ենք հասնելու մենք։ Բուդյագինն ուսերը թոթվեց։ Համագումարը |
|
հունվարին է առանց որևէ դադարի շարունակեց. փառավոր տղա է Սաշան, մեր տանը լինում |
|
է։ Տարօրինակ է, ինձ ոչինչ չի ասել։ Օգնություն խնդրողներից չէ։ Գլինսկայան ի վիճակի՞ |
|
է ինչ-որ բան անել, երկմտեց Բուդյագինը։ Չգիտեմ։ Բայց չեմ թողնի տղային հոշոտեն։ |
|
Չի կարելի խեղել երեխաներին, նոր-նոր են սկսում ապրել։ Նման բան հիմա միայն քո |
|
ազգականի հետ չի կատարվում, ասաց Բուդյագինը։ Մարկ Ալեքսանդրովիչն իջավ վարսավիրանոց, |
|
մազերը կտրեց և սափրվեց`ինչ երբեք չէր անում այստեղ։ Եվ զղջաց. վարսավիրն օդըկոլոն |
|
ցողեց, որի բարկ հոտը դուր չեկավ։ Օտար, օծանելիքի կպչուն հոտի տհաճ այդ զգացումով |
|
մտավ կոլեգիայի անդամներին սպասարկող ճաշարանը։ Բուֆետապանուհին դիմեց նրան. Ընկեր |
|
Ռյազանով, խնդրեցին անցնեք ընկեր Սյոմուշկինի մոտ։ Նա վեր բարձրացավ։ Անատոլի Սյոմուշկինը`Օրջոնիկիձեի |
|
քարտուղարը, չոր-չոր բարևեց, դժկամությունն արտահայտելով, որ հարկ եղած րոպեին |
|
Մարկ Ալեքսանդրովիչն իր տրամադրության տակ չէր։ Սյոմուշկինը բոլորին «դու» ով էր |
|
դիմում, ոչ ոքի չէր հավանում, Սերգոյից բացի, ու նրանից պակաս չէին վախենում, քան |
|
Սերգոյից։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ նրա համհարզն էր, քսանմեկ թվականից`քարտուղարը |
|
թե՛ Անդրկովկասում, թե՛ ԿՎՀ-ԲԳՏ-ում, թե՛ այստեղ`Ծանր արդյունաբերության ժողկոմատում։ |
|
Դեմքի`անկրկնելի նշանակալից ու նախկին դժգոհ արտահայտությամբ Սյոմուշկինը հավաքեց |
|
հեռախոսի համարը Ընկեր Ռյազանովը հեռախոսի մոտ է… Եվ լսափողը հանձնեց Մարկ Ալեքսանդրովիչին։ |
|
Ժամը չորսին նրան սպասում են Կրեմլում Մարկ Ալեքսանդրովիչը կռահում էր, որ հենց |
|
դրա համար էլ իրեն կանչել են։ Սակայն վերադարձի տոմսն իրեն հանձնել էին արդեն, |
|
և վճռել էր, որ հանդիպումը հետաձգվում է։ Իսկ հիմա`քառասուն րոպե հետո Ստալինի |
|
մոտ պիտի լիներ։ Մյուս հեռախոսով Սյոմուշկինը կապվեց Բոբրինսկի քիմկոմբինատի հետ, |
|
այնտեղից պատասխանեցին, որ Գրիգորի Կոնստանտինովիչր շինհրապարակում է։ Բայց Սյոմուշկինը |
|
շարունակում էր զանգահարել, սպասեցնում Մարկ Ալեքսանդրովիչին, ենթադրելով, որ ավելի |
|
լավ է ուշանալ Ստալինի մոտ, քան ներկայանալ`առանց Օրջոնիկիձեի ցուցումները ստանալու։ |
|
Բայց Մարկ Ալեքսանդրովիչն այդպես չգտավ։ Սյոմուշկինն ընդամենը շփվում էր`բարձր |
|
մակարդակով, իսկ ինքը գործում էր`նույն մակարդակով։ Եվ Սյոմուշկինի քարտուղարական |
|
ջանադրությունը չպետք է խանգարեր իրեն։ Նա հանգիստ էր և անդրդվելի։ Խանգարում էր |
|
միայն օտար, վարսավիրանոցային հոտը։ Անհեթեթ բան կլիներ Կրեմլ, Ստալինին ներկայանալ |
|
այդ թարմաշունչ տեսքով։ Նորից մտավ վարսավիրանոց, լվաց դեմքը և գլուխը։ Հաճախորդին |
|
բազկաթոռին նստած թողնելով, վարսավիրը կանգնած էր նրա առաջ, սրբիչը ձեռքին։ Բարեհոգի |
|
այն Մարկ Ալեքսանդրովիչը, որը կես ժամ առաջ կատակում էր նրա հետ`ճաղատացող տղամարդկանց |
|
վերաբերյալ, արդեն չկար։ Տիրական դեմքը, հատկապես հիմա, երբ ակնոցր հանել էր, անողոք |
|
էր թվում։ Տրոիցկիյե դարպասի մոտ Մարկ Ալեքսանդրովիչը փոքր պատուհանից ներս պարզեց |
|
կուսակցական տոմսը։ Ակնատը փակվեց, ապա նորից բացվեց, ապակու ետևից երևաց զինվորականի |
|
ուրվագիծը, որը կռացավ, և Մարկ Ալեքսանդրովիչը նոր միայն զննեց դեմքը։ Զենք ունե՞ք։ |
|
Ոչ։ Ի՞նչ կա պայուսակի մեջ։ Մարկ Ալեքսանդրովիչը բարձրացրեց պայուսակը, բացեց։ |
|
Հերթապահը վերադարձրեց կուստոմսը`անցաթուղթը մեջն էր։ Հատուկ մուտքի դռան մոտ հրացանակիր |
|
երկու զինվոր էին կանգնած։ Զննելով կուստոմսի լուսանկարը, պահակապետը ուշադիր-պաշտոնական |
|
հայացքը սահեցրեց նրա դեմքի վրայով։ Մարկ Ալեքսանդրովիչը հանվեց փոքր հանդերձարանում |
|
ու բարձրացավ երրորդ հարկ։ Աշխատասենյակի դռան մոտ քաղաքացիական հագուստով մի մարդ |
|
նորից ստուգեց նրա փաստաթղթերը։ Աշխատանքային մեծ սենյակում, սեղանի մոտ նստած |
|
էր Պոսկրեբիշևը։ Մարկ Ալեքսանդրովիչն առաջին անգամ էր տեսնում նրան և մտածեց, թե |
|
ինչ կոպիտ, անդուր դեմք ունի։ Ռյազանովը հայտնեց իր ով լինելը։ Պոսկրեբիշևը նրան |
|
առաջնորդեց հաջորդ սենյակը`ընդունարանն էր, մատնացույց արեց բազմոցը, ինքը մտավ |
|
առանձնասենյակ, դուռն ամուր փակելով ետևից։ Ապա ետ եկավ։ Ընկեր Ստալինը սպասում |
|
է ձեզ։ Ստալինի ընդարձակ աշխատասենյակը ձգված էր երկարությամբ։ Ձախ կողմում, պատից |
|
կախված էր ՍՍՀՄ հսկայական քարտեզը։ Աջ կողմում`պատուհանների արանքներում, գրապահարաններն |
|
էին, դռան մոտի անկյունում, պատվանդանի վրա խոշոր գլոբուս կար, դիմացի անկյունում |
|
գրասեղանը և բազկաթոռը։ Սենյակի մեջտեղում կանաչ մահուդով ծածկված երկար սեղանն |
|
էր և աթոռներ։ Ստալինը գնում-գալիս էր աշխատասենյակում և կանգ առավ, երբ բացվեց |
|
դուռը։ Գորշ կանաչ, համարյա դարչնագույն կտորից ֆրենչ էր հագինը, նույն կտորից |
|
շալվար`փողքերը սապոգների մեջ մտցրած։ Միջահասակից ցածր էր թվում, պնդակազմ էր, |
|
թեթևակի չեչոտ, քիչ մոնղոլանման աչքերով։ Նեղ ճակատից վեր խիտ մազերը ճերմակել |
|
էին սկսել։ Ստալինը մի քանի թեթև, զսպանակվող քայլ արեց Մարկ Ալեքսանդրովիչին ընդառաջ |
|
և պարզեց ձեռքը`սովորական, քաղաքավարի, սակայն գիտակցելով այդ ձեռքսեղմումի նշանակությունը։ |
|
Հետո սեղանի մոտից երկու աթոռ քաշեց, նստեցին։ Մարկ Ալեքսանդրովիչը շատ մոտիկից |
|
տեսավ Ստալինի աչքերը`բաց խաժ էին, կենդանի, անգամ զվարթ թվացին նրան։ Մարկ Ալեքսանդրովիչը |
|
զեկույցը սկսեց շինարարության ընդհանուր նկարագրությունից։ Ստալինն անմիջապես ընդհատեց |
|
նրան. Ընկեր Ռյազանով, ժամանակ մի կորցրեք։ Կենտրոնական կոմիտեն և նրա քարտուղարը |
|
գիտեն, թե որտեղ է շինարարությունը և ինչի համար է շինարարությունը։ Նա խոսում |
|
էր վրացական զգալի առոգանությամբ։ Եվ, ինչպես համոզվեց Մարկ Ալեքսանդրովիչը, քաջատեղյակ |
|
էր գործի ընթացքին։ Կոմերիտականները փախչո՞ւմ են։ Այո։ Ուրեմն, մոբիլիզացրեցինք, |
|
որ փախչեն։ Ինչքա՞ն են փախել։ Ութսուներկու հոգի։ Ստալինի հայացքը դարձավ ծակող, |
|
քննող… Ցույց տվեք տեղեկանքը։ Մարկ Ալեքսանդրովիչը պայուսակից հանեց բանվորական |
|
ուժի շարժման աղյուսակը, ցույց տվեց հարկավոր սյունակը։ Ինչո՞ւ եք ինքներդ ձեզ |
|
զրպարտում, ընկեր Ռյազանով։ Եթե որևէ գործարանից ընդամենը ութսուներկու հոգի փախած |
|
լինեին, գործարանի դիրեկտորն իրեն հերոս կզգար։ Նա ժպտաց։ Աչքերի պոչերին հստակ |
|
գծագրվեց կնճիռների ցանցը։ Մարկ Ալեքսանդրովիչը բողոքեց սարքավորումներ մատակարարող |
|
գործարանից։ Ստալինը հարցրեց, թե ով է այդ գործարանի դիրեկտորը։ Ազգանունը լսելուց |
|
հետո ասաց. Խելոք մարդ չէ, ամեն ինչ կտապալի։ Նրա աչքերը հանկարծ դեղնավուն դարձան, |
|
ծանր, վագրային, բիբերի մեջ չարություն ցոլաց այն մարդու նկատմամբ, որին Մարկ Ալեքսանդրովիչը |
|
գիտեր որպես լավ աշխատողի`ընկած դժվարին պայմանների մեջ։ Ռյազանովն անցավ ամենանուրբ |
|
հարցին`մարտենյան երկրորդ արտադրամասի շինարարությանը։ Մի տարվա ընթացքում կկառուցե՞ք։ |
|
Ոչ, ընկեր Ստալին։ Ինչո՞ւ։ Ես տեխնիկական բախտախնդիր չեմ։ Եվ տեղնուտեղը վախեցավ |
|
իր ասածից։ Ստալինն ուշադիր նրան էր նայում։ Աչքերը նորից դեղնավուն դարձան, ծանրացան, |
|
հոնքերից մեկը բարձրացել էր համարյա ուղղաձիգ։ Դանդաղ, բառերը ձգելով, արտասանեց. |
|
Ուրեմն, Կենտկոմը`տեխնիկական բախտախնդիրնե՞ր են։ Ես այդպես չարտահայտվեցի, ներեցեք։ |
|
Նկատի ունեի հետևյալը Մարկ Ալեքսանդրովիչը մանրամասն ու համոզիչ զեկուցեց, թե ինչու |
|
մարտենյան արտադրամասի երկրորդ հերթը չի կարելի ավարտել հաջորդ տարի։ Ստալինն ուշադիր |
|
լսում էր, բռունցքի մեջ սեղմած ծխամորճով ձախ ձեռքը կրծքին սեղմած. թվում էր, այդ |
|
ձեռքը վատ է ծալվում։ Դուք ազնվորեն ասացիք։ Մեզ հարկավոր չեն այնպիսի կոմունիստներ, |
|
որոնք ինչ ասես կխոստանան։ Մեզ հարկավոր են նրանք, ովքեր ճշմարտությունն են ասում։ |
|
Ստալինը սա ասաց առանց ժպտալու, շատ նշանակալի, սույն խոսքերը նախատեսված էին ամբողջ |
|
երկրի համար։ Մարկ Ալեքսանդրովիչն ուզում էր շարունակել զեկույցը, բայց Ստալինը |
|
ձեռքը դիպցրեց նրա բազկին. Ես ձեզ լսեցի, հիմա դուք ինձ լսեք։ Նա սկսեց խոսել մետալուրգիայի |
|
մասին, Արևելքի մասին, երկրորդ հնգամյակի մասին, երկրի պաշտպանության մասին։ Խոսում |
|
էր դանդաղ, հստակ, մեղմ ու խուլ ձայնով, պարզորոշ, ասես թելադրում էր մեքենագրուհուն, |
|
ամենքին հայտնի բաներ էր ասում, սակայն հիմա, նրա բերանից, այդ ամենը թվում էր |
|
նոր և առանձնապես ծանրակշիռ։ Բայց չորրորդ դոմնայի մասին չհիշատակեց, կարծես չկամենալով |
|
Մարկ Ալեքսանդրովիչին դրդել առարկությունների, որոնք պիտի չընդուներ, որոնք միայն |
|
կվնասեին Ռյազանովին։ Դուք ե՞րբ եք մեկնում, հարցրեց Ստալինը, ոտքի ելնելով։ Այսօր, |
|
Մարկ Ալեքսանդրովիչը նույնպես վեր կացավ։ Հետաձգեք երկու օրով, եթե հնարավոր է, |
|
կարծում եմ, ընկերների համար հետաքրքիր կլինի ձեզ լսել Քաղբյուրոյում։ Անհարմարության |
|
և տագնապի զգացողությունը, որ Մարկ Ալեքսանդրովիչն ուներ Ստալինի հետ խոսակցության |
|
ընթացքում, տեղի տվեց, մնաց լոկ զգացողությունն այն մեծ բանի, ինչին հպվել էր։ |
|
Աննախադեպ շինարարությունը, որ ինքն էր ղեկավարում, երկաթյա կամք էր պահանջում։ |
|
Եթե նրանից վեր չլիներ Ստալինի երկաթյա կամքը, նա չէր կարող դրսևորել իրեն։ Խիստ |
|
էր այդ կամքը։ Ի՞նչ արած։ Պատմական շրջադարձերը բարեգթությամբ չեն իրականանում։ |
|
Ժողկոմատում գիտեին Ստալինի հետ Մարկ Ալեքսանդրովիչի խոսակցության մասին, և իրավասու |
|
մարդիկ արդեն պատրաստում էին Քաղբյուրոյի որոշման նախագիծը։ Երեկոյան և գիշերը |
|
աշխատելու մնացին նրանք, ովքեր կարող էին պետք գալ. գլխավոր վարչության աշխատակիցները, |
|
մեքենագրուհիները, հերթապահ բուֆետապանուհին։ Կոլեգիայի անդամները, որոնց ստորագրությունն |
|
էր պահանջվում որոշման նախագծի վրա, Ժողկոմատ կներկայանան առաջին իսկ զանգից հետո, |
|
և փաստաթղթերն առավոտյան հատուկ մեկը կհասցնի Կենտկոմ։ Մարկ Ալեքսանդրովիչից ոչ |
|
ոք չէր հարցնում, թե ինչ ասաց Ստալինը։ Վերապատմելիս ինչ-որ բան կարող է աղավաղվել։ |
|
Ստալինն ինքն է ասում ժողովրդին այն, ինչ հարկ է համարում։ Մարկ Ալեքսանդրովիչը |
|
ժամկետները, օբյեկտներն էր ասում`հենց դա էլ Ստալինի կամքն էր։ Գլխավորն այն էր, |
|
որ մարտենյան երկրորդ արտադրամասի շինարարությունն ավարտելու ժամկետը հետաձգված |
|
է մեկ տարով։ Դա կանխագուշակում էր նոր, ռեալիստական մոտեցում`երկրորդ հնգամյակի |
|
պլանը կազմելիս. մետաղն |
|
dtype: string |
|
splits: |
|
- name: train |
|
num_bytes: 1525824 |
|
num_examples: 27 |
|
download_size: 1413391 |
|
dataset_size: 1525824 |
|
--- |
|
|